Հայերեն   English   Русский  

Սեփական զորամասը պայթեցնող զինվորները ոչ մի դեպքում չեն կարող որևէ հող գրավել


Աշոտ Ասատրյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 103

Սպասելի էր, որ Ալիևի հայտարարությունից հետո Հասանովը ևս պետք է հանդես գար տարածքների մասին հայտարարությունով:

Թշնամու բանակի պաշտպանության նախարարը հանդիպել է «Ուսումնասիրում ենք Հեյդար Ալիևի քաղաքական դպրոցը» երիտասարդ առաջնորդների ծրագրի մասնակիցների հետ և հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենց բանակը պատրաստ է և ընդունակ է ազատագրել «օկուպացված» հողերը:

ՊՆախարարը որևէ բառ չի արտասանել, օրեր առաջ տանկի ականը վայր գցելու ու զորամասը պայթեցնելու մասին, ինչի արդյունքում մի շարք զոհեր և վիրավորներ եղան: Կամ նախարարը չի տիրապետում իրավիճակին, կամ չի պատկերացնում, որ սեփական զորամասը պայթեցնող զինվորները ոչ մի դեպքում չեն կարող որևէ հող գրավել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: