Հայերեն   English   Русский  

Զանգվածային ձերբակալություններ Թուրքիայի զինված ուժերում


  
դիտումներ: 120

Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Ֆեթհուլլահական կառույցի (FETÖ) հետ կապի մեղադրանքով 176 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել։

Թուրքիայի զինված ուժերում ծառայող նշյալ անձանց հայտնաբերման և ձերբակալման նպատակով ոստիկանական համաժամանակյա գործողություններ են կազմակերպվել։

Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազության կողմից կատարված հայտարարության համաձայն՝ մեղադրյալների թվում են 1 գնդապետ, 1 փոխգնդապետ, 5 մայոր, 7 կապիտան, 100 ավագ լեյտենանտ, 18 լեյտենանտ և 43 ենթասպա։

Նրանցից 100-ը ցամաքային ուժերի հրամանատարության կազմից են, 33-ը՝ ռազմաօդային ուժերի հրամանատարությունից, 37-ը՝ ռազմածովային ուժերի, իսկ 6-ը՝ առափնյա անվտանգության ուժերի հրամանատարությունից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: