Հայերեն   English   Русский  

Վաշինգթոնում Սպիտակ տունն ու մետրոպոլիտենը մասնակիորեն հեղեղվել են


  
դիտումներ: 118

Վաշինգթոնում տեղատարափ անձրևներ են մոլեգնել, ինչն ամերիկյան մայրաքաղաքի որոշ տարածքներում ջրհեղեղի է հանգեցրել: Գրում է Russian.rt.com-ը:

NBC հեռուստաալիքի տվյալներով` տեղատարափ անձրևները մասամբ հեղեղել են Սպիտակ տունը և ազդել մետրոպոլիտենի աշխատանքի վրա: Բացի այդ, ջրհեղեղի պատճառով փակվել է Միացյալ Նահանգների Ազգային արխիվի շենքը:

Հորդառատ անձրևների հետևանքով Վաշինգթոնի մի քանի հազար բնակիչներ առանց էլեկտրաէներգիայի են մնացել:

Փետրվարին ԱՄՆ-ում վարարել էր Ռաշեն Ռիվեր գետը, որը հեղեղել էր Գերնվիլ քաղաքը և կտրել այն արտաքին աշխարհից: Հայտարարվել էր, որ ջրի մակարդակը բարձրացել է անձրևների պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: