Հայերեն   English   Русский  

Զելենսկին մտադիր է սեպտեմբերին Ռուսաստանի հետ լուծել գազի տրանզիտի հարցը


  
դիտումներ: 240

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում ԵՄ-ի հետ կայացած գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ մտադիր է մինչև սեպտեմբեր լուծել երկրի տարածքով ռուսական գազի տրանզիտը Եվրոպա: Գրում է Russian.rt.com-ը:

«Որքան տեղյակ եմ, նախատեսվում է այդ զրույցը դեկտեմբերին շարունակել: Սակայն դա Ուկրաինայի էներգետիկ անվտանգության հարցն է և իմ դիրքորոշումը, մեր թիմի դիրքորոշումը նրանում է, որ հենց սեպտեմբերին մենք ցանկանում ենք նստել սեղանի շուրջ և լուծել այդ հարցը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Զելենսկու խոսքերը:

Ավելի վաղ «Նավթոգազ» ընկերության գործադիր տնօրեն Յուրի Վիտրենկոն հայտարարել էր, որ ընկերությունը պատրաստվում է 2019 թ. հետո ամբողջությամբ կասեցնել Ռուսաստանից գազի տրանզիտը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: