Հայերեն   English   Русский  

Առողջական խնդիրների պատճառով Սթինգը չեղարկել է Բելգիայում կայանալիք համերգը


  
դիտումներ: 591

Բրիտանացի երգիչ Սթինգը առողջական խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել Բելգիայում ջազային փառատոնի շրջանակներում նախատեսված իր ելույթը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հաղորդագրություն հայտնվել է երաժիշտի թվիթերյան միկրոբլոգում:

«Ափսոսանքով հայտնում ենք, որ Սթինգի ելույթն այսօր երեկոյան Գենտեում կայանալիք ջազային փառատոնի շրջանակներում ստիպված ենք եղել չեղյալ հայտարարել բժշկի առաջարկով», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկացի երգիչ Սթիվի Ուանդերը մտադիր է ընդհատել շրջագայությունը, սեպտեմբերին երիկամի փոխպատվաստման վիրահատության ենթարկվելու պատճառով:

Մարտի վերջին The Rolling Stones խումբը հետաձգել էր ԱՄՆ-ի շրջագայությունը Միկ Ջագերի հիվանդության պատճառով: Ապրիլին նա վիրահատության էր ենթարկվել: Նրա խոսքերով` առողջական վիճակն արդեն բարելավվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: