Հայերեն   English   Русский  

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանը


  
դիտումներ: 228

Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը:

«Երկու երկրներն ունեն համագործակցության մեծ հնարավորություններ,-ասել է նախագահ Սարգսյանը:-Ժամանակն է իրականություն դարձնել այդ հնարավորությունները»:

Դեսպան Էլիավ Բելոցերկովսկին հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման շրջանում ջանք չի խնայի Իսրայելի և Հայաստանի միջև փոխգործակցությունն ընդլայնելու և երկկողմ կապերն ամրապնդելու համար:

Անդրադարձ է կատարվել հայ-իսրայելական կապերի զարգացմանը մասնավորապես նորարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում: Դեսպանն ասել է, որ Իսրայելը, ինչպես և Հայաստանը, ունի սակավ բնական ռեսուրսներ, և երկու երկրների հիմնական հարստությունը մարդկային ռեսուրսն է: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելը նորարարության ու բարձր տեխնոլոգիաների հանգույց է, ինչպիսին ձգտում է դառնալ նաև Հայաստանը, ուստի երկու երկրները միմյանցից սովորելու շատ բան ունեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: