Հայերեն   English   Русский  

«Մարդը կարող է մինչեւ 25 տարեկանը թախտին նստել եւ օտար լեզու իմանալով՝ տեղափոխվել ՄԻԵԴ». Նաիրա Զոհրաբյան


  
դիտումներ: 262

Այսօր Հայաստանի Հանրապետության երիտասարդների գրեթե 90 տոկոսը հրաշալի տիրապետում է օտար լեզուների, բայց դա պայման չէ, որ իրենց տան թախտից ուղիղ անցում կատարեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ի իր ելույթում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին հարցը:

«Մարդը կարող է մինչեւ 25 տարեկանը իրենց տան թախտին նստած լինել, իմանալ օտար լեզու եւ այնտեղից միանգամից տեղափոխվել ՄԻԵԴ՝ չունենալով ոչ մի փորձառություն։ Ցավոք սրտի, մենք վերջին շրջանում այդպիսի բազմաթիվ դեպքեր տեսել ենք։ Պամպերսի առաքիչը կարող է լուրջ պաշտոն զբաղեցնել։ Ես առաքիչների հանդեպ մեծ հարգանք ունեմ»,- ասաց Զոհրաբյանը եւ հավելեց, որ նման պատասխանատու պաշտոն զբաղեցնելու համար անձը պիտի ունենա լրջագույն անցած ուղի, և աշխատանքային որոշակի փորձառություն։

«Օտար լեզվի իմացությունը չպետք է սարքել կոսմիկական բացառիկ առաքելություն, բնականաբար, ՄԻԵԴ-ի ներկայացուցիչը օտար լեզու պետք է իմանա։ Մի՛ սարքեք անգլերենի, գերմաներենի կամ ֆրանսերենի իմացությունը աստվածաշնչյան բացառաշիկ առաքելություն, որով օժտված են որոշ ընտրյալներ»,- ասաց պատգամավորը։

Զոհրաբյանն ասաց նաեւ, որ պետք է բացառել երկքաղաքացիության հնարավոր տարբերակը, ներկայացուցիչը պետք է լինի միայն ՀՀ քաղաքացի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: