Հայերեն   English   Русский  

Ստամբուլի համալսարանի պրոֆեսորը կբանտարկվի 5 ամսով


  
դիտումներ: 170

Թուրքիայում համալսարանի դասախոսը 5 ամսվա ազատազրկման է ենթարկվել: Նա մեղադրվում է «իր դիրքը չարաշահելու», ուսանողին ցածր գնահատական նշանակելու և վերջինիս նույն կուրսում թողնելու մեջ:

Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Նուրդողան Ռիգելի փաստաբանը Ստամբուլի ծանր հանցագործությունների 8-րդ դատարանում պաշտպանական ճառ է ներկայացրել:

Դատական նիստի ժամանակ պրոֆեսորը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հավելել, որ որևէ ուսանողի հետ խնդիր չի ունեցել: Դատարանը վճռել է Ռիգելին 6 ամսով ազատազրկման դատապարտել:

Այնուհետև դատարանը սահմանված պատիժը իջեցրել է 5 ամսի և հետաձգել 5 տարով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: