Հայերեն   English   Русский  

Մադուրոն հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 338

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Բարբադոս կղզում Վենեսուելայի ընդդիմության հետ բանակցային գործընթացի մեկնարկի մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է TeleSUR հեռուստաալիքը` հղում անելով Մադուրոյի հայտարարությանը: Հեռուստաալիքի տվյալներով` հաստատվել են վեց կետեր, որոնք կքննարկվեն բանակցությունների շրջանակներում:

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ Նորվեգիայում իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունները շարունակվելու են:

Մայիսի վերջում Մադուրոն շնորհակալություն հայտնեց Նորվեգիայի կառավարությանը Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության միջև երկրորդ հանդիպման հաջող անցկացմանն ուղղված ջանքերի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: