Հայերեն   English   Русский  

Վրաստանի նախագահը կոչով դիմել է Ռուսաստանի իշխանություններին


  
դիտումներ: 453

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Ռուսաստանին չարձագանքել վրացական արմատական ուժերի սադրանքներին: Գրում է Russian.rt.com-ը:

«Կոչ եմ անում Ռուսաստանին չտրվել լարվածությանը: Պարադոքսալ կլինի, եթե հարևան երկիրը արձագանքի արմատական ուժերի սադրանքին և դրանով նպաստի նրանց ապակառուցողական նպատակներին», - հայտարարել է Վրաստանի նախագահը:

Ավելի վաղ Պետդուման միաձայն հայտարարություն էր ընդունել Վրաստանի դեմ հնարավոր լրացուցիչ տնտեսական միջոցների կիրառման մասին:

Սակայն ավելի ուշ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Պետդումայի այդ առաջարկը ընդգծել էր, որ չէր ցանկանա Վրաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել վրաց ժողովրդի հանդեպ ունեցած հարգանքի պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: