Հայերեն   English   Русский  

Էրդողանը մեկնաբանել է Ռուսաստանից C-400 համակարգերի գնումը


  
դիտումներ: 251

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է օգտագործել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը, եթե երկրի վրա հարձակում տեղի ունենա: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե մեզ անհրաժեշտ լինի, ապա մենք իրավունք կունենանք օգտագործել դրանք (C-400): Եթե որևէ մեկը հարձակվի մեզ վրա, ապա մենք կօգտագործենք այդ օդային պաշտպանության համակարգերը: Հենց այդ պատճառով մենք նման ներդրում ենք կատարում», - Yeni Safak պարբերականը մեջբերում է Էրդողանի խոսքերը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօլուն TRT հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պատճառով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում առկա լարվածությունը Ճապոնիայի Օսակա քաղաքում G20 երկրների առաջնորդների գագաթաժողովից հետո թուլացել է:

Հունիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգթոնը դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների բոլոր տարբերակները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: