Հայերեն   English   Русский  

Սիրիայում ականի պայթյունի հետևանքով 7 երեխա է մահացել


  
դիտումներ: 75

SANA լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի հարավ-արևելքում գտնվող Դեյր-Զոր նահանգում ահաբեկիչների կողմից տեղադրած ականի գործարկման արդյունքում յոթ երեխա է զոհվել: Գրում է Gazeta.ru-ն:

Գործակալության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել Դաբլան բնակավայրում:

Գլխի, պարանոցի և որովայնի շրջաններում ստացած բեկորային վնասվածքներով վիրավորները տեղափոխվել են տեղական հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայում ականի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը` վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: