Հայերեն   English   Русский  

​Կադաստրի կոմիտեն դատապարտում է իրավաբանական օգնության նպատակով ստացված անձնական տվյալների հրապարակումը


  
դիտումներ: 56

Արգիշտի Էլբեկի Քյարամյանի անվամբ գրանցված անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով 2019 թվականի մայիսի 16-ին, հունիսի 14-ին

և հուլիսի 2-ին Կադաստրի կոմիտեին է ներկայացվել փաստաբանական 3 հարցում. առաջինը ներկայացրել է փաստաբան Աշոտ Նուրիջանյանը, իսկ երկրորդն ու երրորդը՝ փաստաբան Էդգար Հակոբյանը։

Ըստ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի հոդված 11-ի 6-րդ մասի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ի 3-րդ մասի պահանջների, բոլոր 3 հարցումներին Կադաստրի կոմիտեի կողմից տրվել են սպառիչ պատասխաններ։ Ավելին, հուլիսի 3-ին փաստաբան Հակոբյանին են տրամադրվել Քյարամյանին պատկանող գույքի կադաստրային գործում առկա փաստաթղթերի պատճեններն ամբողջությամբ, քանի որ դիմողն արտոնագրված փաստաբան է («Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդհոդվածի 6-րդմաս)։Իսկ 2 օրանց՝հուլիսի 5-ին, ԱրգիշտիԷլբեկիՔյարամյանիանձնագրի, սեփականությանվկայականիևկադաստրայինգործիցայլփաստաթղթերիլուսապատճեններըհրապարակվելեն կայքերից մեկում տեղադրված հոդվածում։ Մինչդեռ նման եղանակով ստացված տեղեկությունները հրապարակելու կամ դրանց գաղտնիությունը պահպանելու հարաբերությունները կարգավորվում են օրենքով և այլ իրավական ակտերով։

Կադաստրի կոմիտեն ամեն կերպ փորձում է իր տրամադրության տակ եղած հրապարակելի տեղեկատվությունն առավել մատչելի և թափանցիկ դարձնել, և լրագրողների համար նույնպես այդ տեղեկատվության ստացումն օրենսդրորեն հեշտացնելու ուղիներ որոնել։ Սակայն Կադաստրի կոմիտեն միաժամանակ սեփականության իրավունքի և անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խստագույն պաշտպանն է, և դատապարտում է այդ իրավունքների ցանկացած ոտնահարում։ Իսկ քանի որ այս անգամ դա արվել է իր տրամադրած փաստաթղթերի միջոցով, Կադաստրի կոմիտեն կարգավորումը կգտնի՝ ինչպե'ս անել, որպեսզի նրանք, ում ուրիշի անձնական տվյալներ են փոխանցվել օրենքի շրջանակում, անպայման պահպանեն դրանց գաղտնիությունն ու չհրապարակելիությունը։

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: