Հայերեն   English   Русский  

Քոչարյանի աջակիցների սկսած բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները 6 քաղաքացիների բերման են ենթարկել


  
դիտումներ: 211

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ոստիկանների միջև Թումանյան փողոցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել 6 քաղաքացիներ։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական վարչությունից։

Քաղաքացիները ոստիկանություն են տարվել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի 182–րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Երևանում։ Օրվա երկրորդ կեսին ակցիայի մասնակիցները փորձեցին փակել Թումանյան փողոցը, որտեղով պետք է անցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ավտոշարասյուները։

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին ուժով հեռացրեցին փողոցից եւ նրանց տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնականի բաժին։

Այս պահին Քոչարյանի աջակիցները Կենտրոնի ոստիկանության մոտ են, որտեղ մեծ թվով ոստիկաններ են ծառայություն իրականացնում ու թույլ չեն տալիս ցուցարարներին մոտենալ ոստիկանակիան բաժնին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: