Հայերեն   English   Русский  

Դոնալդ Տուսկն այսօր տեղում կծանոթան Սևանա Լճի խնդիրներին


  
դիտումներ: 86

Այսօր՝ հուլիսի 10-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնլադ Տուսկը հայտարարել է, որ ի նշան բարեփոխումների իրականացման՝ Հայաստանի կառավարության ջանքերի ընդունման՝ 2019-ին ԵՄ-ը գրեթե կրկնապատկել է աջակցությունը Հայաստանին։

Նրա խոսքով՝ այդ միջոցները կօգնեն իրականացնել առաջնահերթ նախագծերը, այդ թվում ենթակառուցվածքի ու շրջակա միջավայրի վերաբերյալ։

«Այս համատեքստում ես անհամբերությամբ սպասում եմ Սևանա լիճ այցելելու հնարավորությանն այսօր ավելի ուշ, որտեղ ԵՄ-ը կաջակցի ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես համաձայնեցվել էր վերջերս վարչապետի Բրյուսել կատարած այցելության ժամանակ։ Ես նաև հնարավորություն կունենամ այցելելու Սևանավանք, որը վկայում է հազարամյա հետքի մասին, որը Հայաստանը թողել է Եվրոպայի մշակույթում»,- ավելացրել է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: