Հայերեն   English   Русский  

Կրեմլը` Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգման մասին


  
դիտումներ: 183

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով դեպի Վրաստան ռուսական չվերթների վերկանագնման մասին լրագրողների հարցին, հայտնել է, որ դեռևս վաղաժամ է այդ մասին խոսել, քանի որ այնտեղ դեռևս Ռուսաստանի քաղաքացիների համար սպառնալիք կա: Գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում «Կոմերսանտ» պարբերականի աղբյուրը հայտնել էր, որ ռուսական իշխանությունները չեն բացառում դեպի Վրաստան թռիչքների վերսկսման հնարավորությունը:

Պեսկովը հայտնել է, որ իրավիճակը մշտապես վերահսկվում է:

«Իհարկե, չվերթների վերականգնումը չի կարելի բացառել, և իհարկե, հուսով ենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա», - հայտարարել է Պեսկովը:

Պեսկովի խոսքերով` այժմ վրացական հասարակությունը բևեռացված է «ծայրահեղական երանգներով» ռուսատյացության ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հունիսին Թբիլիսիում պլանավորված ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը պետք է նախագահեր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, ինչը մեծ բողոքի առիթ էր դարձել ու փողոց դուրս բերել հարյուրավոր քաղաքացիների։

Հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակավորապես արգելեց դեպի Վրաստան ուղիղ չվերթների իրականացումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: