Հայերեն   English   Русский  

Թուրքիայում հարյուրավոր մարդիկ են թունավորվել խմելու ջրից


  
դիտումներ: 155

Թուրքիայի Գյումուշհանե նահանգի Դիբեքլի գյուղում խմելու ջրից թունավորված 138 մարդ է դիմել հիվանդանոց։

Թունավորման փաստը հաստատել է նահանգապետարանը։ Հիվանդների մոտ դիտվող հիմնական ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումները և փորլուծությունը։

Դիբեքլիի գյուղապետը հայտարարել է, որ կատարված ստուգումների արդյունքնում գյուղի խմելու ջրի աղբյուրներում բակտերիա է հայտնաբերվել։ Խոսքը աղիքային ցուպիկի և դրա ենթատեսակների մասին է։

Գյուղապետը կոչ է արել գյուղացիներին ծորակի ջուրն օգտագործել միայն եռացրած վիճակում: Մասնագետները շարունակում են ուսումնասիրել թունավորման ենթադրյալ աղբյուրը ու քլորացնում են խմելու ջուրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: