Հայերեն   English   Русский  

​Հայաստանը ստացավ դիտորդի կարգավիճակ Խաղաղօվկիանոսյան դաշինքում


  
դիտումներ: 420

Հուլիսի 1-6-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացավ Խաղաղօվկիանոսյան դաշինքի 14-րդ գագաթաժողովը,

որի ընթացքում Հայաստանը ստացավ այդ կառույցում դիտորդի կարգավիճակ (Դաշինքում դիտորդի կարգավիճակ ունեն 59 պետություն)։


Խաղաղօվկիանոսյան դաշինքը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 28-ին Չիլիի, Կոլումբիայի, Մեքսիկայի և Պերուի կողմից, վերջինիս նախկին նախագահ Ալան Գարսիա Պերեսի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով տարածաշրջանում առավել զարգացնել պետությունների միջև համագործակցությունը:

Դաշինքի հիմնական նպատակներն են. համաձայնեցնել անդամ պետությունների միջև խորը ինտեգրման քայլերը, նպաստել տնտեսությունների հետագա աճին և մրցունակությանը` միտված բարեկեցությանը, սոցիալ-տնտեսական անհավասարության հաղթահարմանը, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համագործակցությամբ ստեղծել աշխարհաքաղաքական մակարդակում այլ տարածաշրջանների, միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների հետ քաղաքական երկխոսության, տնտեսության և առևտրի ինտեգրման նոր և արդյունավետ հարթակ, աջակցել միջմշակութային երկխոսությանը, մշակույթի և տուրիզմի զարգացմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: