Հայերեն   English   Русский  

Մերկելն արձագանքել է իր առողջական խնդիրների մասին լուրերին


  
դիտումներ: 150

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրեն լավ է զգում և պետք չէ իր առողջության համար անհանգստանալ: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի շրջանակներում: Գրում է Iz.ru-ն:

«Դուք չպետք է այդ մասին մտահոգվեք», - հուլիսի 10-ին հայտարարել է գերմանացի կանցլերը` պատասխանելով լրագրողների հարցերին: Մերկելի առողջության հանդեպ հետաքրքրության պատճառը վերջին շաբաթների ընթացքում երեք անգամ տարբեր պաշտոնական հանդիպումների ժամանակ գրանցված ցնցումներն են:

Հիշեցնենք, որ նախօրեին Բեռլինում Մերկելը ընդունել էր Ֆինլանդիայի վարչապետին: Ցնցումները կրկին սկսվել էին պաշտոնական ընդունելության ժամանակ: Ավելի վաղ նման ցնցումներ Մերկելն ունեցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, իսկ այնուհետև Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումների ժամանակ:

Ավելի վաղ մեկնաբանելով իր առողջական խնդիրները` Մերկելը հայտարարել էր, որ այդ ցնցումներն ինչպես առաջացել են, այնպես էլ կանհետանան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: