Հայերեն   English   Русский  

Եվս մեկ զոհ Զոդի կամրջի խոշոր ավտովթարից. հիվանդանոցում մահացել է 20-ամյա աղջիկը


  
դիտումներ: 227

Երևան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված Երասխ գյուղի բնակիչ, 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը երեկ երեկոյան մահացել է:

ԲԿ վերակենդանացման բաժանմունքից տեղեկացնում են, որ աղջկա ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Զոդի կամրջի վրա բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով տեղում մահացել էր 6 հոգի, 13 քաղաքացի հոսպիտալացվել էր։ Հիվանդանոցում օերեր առաջ տուժածներից մեկը ևս մահացել էր: Ծաղիկ Համբարձումյանը 8-րդ զոհն է:

Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին, որ ըստ նախնական քննության հիմնական մեղավորն է, ձերբակալել են հենց հիվանդանոցում՝ ծանր կայուն վիճակում։ Այս մասին տեղեկացնում է Հակոբյանի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանը։ Վերջինս երեկ է ներգրավվել գործով որպես պաշտպան։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: