Հայերեն   English   Русский  

Վենեսուելայում ընդդիմության հետ բանակցությունների գործընթացը հաջող են համարում


  
դիտումներ: 411

Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարարության ղեկավար Խորխե Ռոդրիգեսը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել և հայտարարել, որ երկրի ընդդիմության հետ մեկնարկած բանակցությունների գործընթացը հաջող է համարում: Գրում է Russian.rt.com-ը:

«Բարբադոսում խաղաղության մասին բանակցությունների սեղանի շուրջ հերթական օրն ավարտվել է: Վեճերը լուծվում են սահմանադրական և խաղաղ միջոցներով: Նորվեգիայի կառավարության միջնորդությամբ կարծիքների հաջող փոխանակում է տեղի ունենում», - գրել է Ռոդրիգեսը:

Ավելի վաղ Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է խոչընդոտել Բարբադոսում ընդդիմության և Բոլիվարյան Հանրապետության իշխանությունների միջև բանակցությունների անցկացմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: