Հայերեն   English   Русский  

Դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ նորընտիր կոնգրեսական Էնթոնի Բրինդիզի հետ


  
դիտումներ: 71

Հուլիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց Նյու Յորք նահանգի կոնգրեսական Էնթոնի Բրինդիզիի հետ: Դեսպանը կոնգրեսականին շնորհավորեց ընտրվելու կապակցությամբ` մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Վարուժան Ներսեսյանը կոնգրեսական Բրինդիզին տեղեկացրեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, այդ ուղղությամբ արձանագրված արդյունքների, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շուրջ վերջին զարգացումների մասին:

Զրուցակիցներն անդրադարձան միջխորհրդարանական կապերի խթանման կարևորությանը` ընդգծելով հայ համայնքի դերակատարումն այդ հարցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: