Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Շշի Մելոն մանդատից հրաժարվելու մասին դիմումը ետ է վերցնելու


  
դիտումներ: 1306

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարեց թիվ 26 ընտրատարածքից ընտրված պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) մանդատից հրաժարվելու մասին: Վերջինս 15 օր ժամանակ ունի, որի ընթացքում կարող է գրավոր դիմումով ետ վերցնել իր` մանդատից հրաժարվելու մասին դիմումը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մ. Մանուկյանը հենց այդպես էլ վարվելու է: Ուղղակի նա դա կանի հնարավորինս ժամանակ ձգելով, որպեսզի ներքաղաքական կյանքի վերջին թոհուբոհը փոքր-ինչ հանդարտվի և մնա անցյալում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: