Հայերեն   English   Русский  

Բժիշկները` շոկոլադի անվնաս չափաբաժնի մասին


  
դիտումներ: 161

Մուգ շոկոլադե սալիկի ուղիղ կեսը կարելի է ամեն օր առանց առողջությանը վնաս հասցնելու ուտել, սակայն ավելի լավ է այն օրվա առաջին կեսին օգտագործել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով հարցմանը մասնակցած մասնագետներին:

«Եթե առնվազն 50% կակաոյի պարունակությամբ մաքուր շոկոլադ վերցնենք, ապա յուրանքաչյուր մարդ օրական կարող է մոտ 50 գրամ սպառել», - հայտարարել է պրոֆեսոր Ալեքսեյ Բուևերովը:

Նա նշել է, որ ծանր ֆիզիկական աշխատանք կատարող կամ սպորտով զբաղվող մարդիկ կարող են ավելի շատ շոկոլադ ուտել: Մասնագետները հավելել են, որ ցանկալի է շոկոլադն օրվա առաջին կեսին ուտել, քանի որ այն պարունակում է ալկալոիդներ, որոնք վատթարացնում են քնելու գործընթացը:

Մասնագետների խոսքերով` մուգ շոկոլադն ավելի օգտակար է մարդու առողջության համար, քանի որ այն ավելի շատ կակաո է պարունակում: Շոկոլադ ուտելը հակացուցված է ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ ունեցող անձանց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: