Հայերեն   English   Русский  

Նախկին մայոր Ցոլակ Խաչատրյանն արդեն 4-րդ օրն է հացադուլ է հայտարարել Կառավարության շենքի առաջ


  
դիտումներ: 101

Արդեն 4 օր է Կառավարության շենքի դիմաց նախկին մայոր Ցոլակ Խաչատրյանը հացադուլ է հայտարարել: Հացադուլն ի նշան բողոքի է Պաշտպանության նախարարության դեմ, որը, ըստ Խաչատրյանի, խախտել է իր իրավունքներն ու հրաժարվում է վճարել իրեն հասանելիք մոտ 10 մլն դրամ փոխհատուցումը:

Խոսքը ամենամյա արձակուրդների փոխհատուցման, զորացրվելու ժամանակ տրվող տասնհինգապատիկի և ոչ աշխատանքային օրերին աշխատելու համար տրվող վճարների մասին է:

Ցոլակ Խաչատրյանը նշում է, որ խնդիրը բազմիցս բարձրաձայնել ու ներկայացրել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ու վարչապետի օգնականին, սակայն ոչ մի դրական տեղաշարժ:

Խաչատրյանը նշում է, որ դիմել է նաև դատական ատյաններին, վստահ է՝ դատական ակտերն իր օգտին են կայացվելու: Բայց դատական գործընթացները կարող են տարիներ տևել, իսկ Խաչատրյանը նշում է, որ հնարավոր է այդքան չկարողանա սպասել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: