Հայերեն   English   Русский  

​Ես ցավում եմ, որ հենց տիկին Արփինե Հովհաննիսյանն է նման հայտարաություն արել. Նախշուն Տավարացյան


  
դիտումներ: 158

Ես ցավում եմ, որ հենց տիկին Արփինե Հովհաննիսյանն է նման հայտարաությամբ հանդես եկել, այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը՝ անդրադռանալով ՀՀԿ նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ եթե հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո Նախշուն Տավարացյանն երդում տա ԲԴԽ դատավորի պաշտոնում, ապա դա կնշանակի, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն, և լավ կլինի՝ հրաժարվեն իրենց իրավաբանի կոչումից։

«Ես ցավում եմ, որ Արփինե Հովհաննիսյանը նման հայտարարություն է արել, քանի որ որպես իրավաբանի ես նրան բարձ եմ գնահատել, այսօր էլ եմ գնահատում: Նրա հայտարարությունը ինչ-ինչ անձնական հարաբերություններ որոշ մարդկանց հետ բարելավելուն է ուղղված: Ես չեմ կարող ասել, թե ինձ հետ մրցակցող դատավորներից որի հետ ինչ հարաբերության մեջ է նա, բայց ամեն դեպքում ինձ շատ զարմացրեց նրա հայտարարությունը: 9 ամիսը հարաբերական է ասված: Հրաժարականիցս հետո ես ԲԴԽ դիմում եմ ներկայացրել և ԲԴԽ-ն ինձ պատասխանել է, որ ես կարող եմ պաշտոնը ստանձնել միայն պաշտոնական երդում տալուց հետո, ինչն էլ ես այսօր արեցի»,-ասաց Տավարացյանը:

Հիշեցնենք, որ Նախշուն Տավարցյանը 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ դառնալուց հրաժարվել էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: