Հայերեն   English   Русский  

​Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԱՐՑԱԽի հետ ի՞նչ կապ ունի


Մարգարիտա Եսայան,ֆբ գրառում


  
դիտումներ: 527

ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։Այս միտքը հազար տակ քննարկվեց, քննաադատվեց եւ կշռադատվեց, նորմալ է, այդպես պիտի լիներ։

Բայց ուզում եմ կարեւոր դիտարկում անել՝ է, աջակցեք, Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց դա ԱՐՑԱԽԻ հետ ի՞նչ կապ ունի, ԱՐՑԱԽԸ երբեք չի եղել Ադրբեջանի կազմում եւ ինքնորոշվել է ճիշտ այնպես ինչպես սովետի քանդվելուց հետո ինքնորոշվեցին բոլոր հանրապետությունները եւ ինքնավար մարզերը, եւ, հետո, ազատագրված տարածքները եւս զուտ հայկական , պատմական տարածքներ են եւ այդ մասին նույն ինքը՝ Դոնալդը շատ լավ գիտի, մանրուքներով՝ մեզանից լավ, ուստի, հետեւություն՝ Ադրբեջանի ինչն ուզում եք ճանաչեք, պաշտպանեք, բայց հիշեք՝ ԱՐՑԱԽԸ եւ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ,ՈՐՊԵՍ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ Ադրբեջանի հետ ոչ մի կապ ունեն;

Մեկ բան եւս՝ Դոնալդ Տուսկը խոսել է նաեւ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, այ, դա պիտի ասվի հենց Ադրբեջանին, նրանք են քնած զինվորին Եվրոպայի սրտում սպանում, նրանք են զինվում եւ գերզինվում, նրանք են հրահրել 90-ականների պատերազմը եւ պարտվել են այդ պատերազմում, մենք, հայերս Հայաստանում եւ Արցախում պատերազմ չենք ուզում, մենք ամենախաղաղասերն ենք, որովհետեւ գիտենք խաղաղության գինը, պատերազմ չենք ուզում եւ հենց այդ պատճառով պատրաստ ենք պատերազմի, իսկ տարբեր պաշտոնյաներ, որ գալիս ու գնում են, նորից եւ միշտ իրենց երկակի ստանդարտներով են առաջնորդվում եւ դարձյալ նույն սխալն են գործում, ուզում են եւ խորովածը չայրվի եւ շամփուրները անվնաս մնան, այդպես չի լինում, ցանկացած քաղաքականության մեջ պիտի լինի հստակություն․․
Իսկ ՛՛կիրթ՛՛ Ալիևին ռեվերանսներ անելու փոխարեն պիտի նստել և բացատրել՝ այսպես ու այսպես, տղա ջան․․․Դու սխալ ես, Արցախը ճիշտ է․․





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: