Հայերեն   English   Русский  

Ջուդի Չուի լրացումն առաջին արցախամետ միջոցն է, որն ընդունվել է Կոնգրեսի կողմից 1998 թվականից ի վեր. Հայ դատի հանձնախումբ


  
դիտումներ: 558

Եթե հաշվի չառնենք արտասահմանյան օգնությունը, ԱՄՆ Կոնգրեսն արցախամետ միջոց չի քննարկել և չի ընդունել՝ սկսած 1998 թվականից:

Այս մասին Facebook-ում գրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլուջյանը՝ մեկնաբանելով Կոնգրեսի անդամ Ջուդի Չուի կողմից «Ռոյս-Էնգելի» առաջարկը պաշտպանող լրացման ընդունումը:

Լրացումը հիմնված է զորքերի շփման գծից դիպուկահարների հեռացման և ԵԱՀԿ դիտորդների թվի մեծացման մասին «Ռոյս-Էնգելի» առաջարկի վրա: Նախաձեռնության համաձայն՝ առաջարկվում է նաև սահմանի երկայնքով հատուկ տեխնիկա տեղակայել՝ լոկատորներ, որոնք կսահմանեն հրադադարի ռեժիմը խախտողին։

«Հայաստանն ու Արցախն աջակցում են առաջարկը, Ադրբեջանը՝ ոչ»,- գրել է Չուլուջյանը՝ նշելով, որ լրացումն ընդունվել է՝ չնայած ադրբեջանական լոբբիի ջանքերին:

Այն աջակցել է նաև ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ղեկավար Ռաֆֆի Համբարյանը՝ շնորհակալություն հայտնելով Ջուդի Չուին իր սկզբունքային դիրքորոշման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: