Հայերեն   English   Русский  

​Քաղաքագիտական մեկնաբանություն արցախյան զարգացումների մասին.


Էլբակեան Էդգար,ֆբ գրառում


  
դիտումներ: 149

«Անդրադառնալով բուն ստորագրահավաքին՝ [Է. Էլբակյանը] շեշտեց. «Այն իրականում մեկ մարդու պայքար է, մեկ մարդու վերադարձի փորձ, որը համեմվում է դժգոհ զանգվածի ձայների կապիտալիզացիայով,

իսկ դժգոհ զանգված կա ամենուր: Քաղաքագիտական գրականության մեջ սա կոչվում է բողոքի քվեարկություն (protest vote), որի դեպքում մարդիկ քվեարկում են ոչ թե հանուն այսինչի, այլ ընդդեմ այնինչի: Այս պահին Սամվել Բաբայանը փորձում է մոբիլիզացնել հենց այդ ձայները: …

Միևնույն ժամանակ նրա կողմից առկա է ոչ միայն բողոքի ձայների մոբիլիզացիան, այլև որոշակի մարտահրավեր՝ ամբողջ համակարգին։ Իր վերջին հարցազրույցներինց մեկում, նկատի ունենալով Արայիկ Հարությունյանին … , նա հայտարարել է, որ ինչ էլ լինի, «այդ երիտասարդը Արցախի նախագահ չի դառնալու»:

Սա մարտահրավեր է, որը մեզ հետ է գցում դեպի 1996, 2007-2008 թթ. Հայաստանը, երբ առանձին անհատների կողմից՝ առաջին դեպքում՝ իշխանական, երկրորդ դեպքում՝ ընդդիմադիր, մարտահրավեր էր նետվում առհասարակ ցանկացած իրավականության և կառուցակարգի: Սա է պատճառը, որ մեզ մոտ հիմա ոչ թե սովորական նախընտրական փուլ է, այլ ամեն ինչ մի փոքր ավելի լարված է»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: