Հայերեն   English   Русский  

«Սուրմալու» տոնավաճառի փայատիրոջը չեն կրակել. նա ինքնասպանության փորձ է կատարել


  
դիտումներ: 152

Shamshyan.com-ը հայտնում է, որ ՀՀ ոստիկանության ծառայողները և քննիչները պարզել են, թե որտեղ է հրազենային վնասվածքներ ստացել Երևան քաղաքի բնակիչ 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը։

Հրազենային վնասվածքները նա ստացել է Կենտրոն վարչական շրջանի Բրյուսովի 72/2 հասցեի հյուրասենյակում:

Ըստ աղբյուրի՝ Ֆ. Հովհաննիսյանը այցելել է նշված հասցե և այդտեղ հյուրասենյակում մի քանի ականատեսների ներկայությամբ ատրճանակով կրակել է իր վրա, որից հետո նրան տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը, այնտեղից էլ նրան տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն:

Ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակը և 2 կրակված պարկուճ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 11-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել։ «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: