Հայերեն   English   Русский  

Փաստաբանների պալատի նախագահը ստորագրահավաք է նախաձեռնել՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի


  
դիտումներ: 96

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ ստորագրահավաք է սկսել Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու դեմ:

Ստամբուլյան կոնվենցիան ՀՀ-ն ստորագրել է 2018թ., սակայն չի վավերացրել: Այն իր մեջ պարունակում է մի շարք ռիսկեր, որոշ դրույթներով նույնիսկ հակասում է մայր օրենքին՝ Սահմանադրությանը: Ըստ մի շարք իրավագետների՝ Կոնվենցիայի վավերացմամբ, պետությունը նաև պետք է արմատախիլ անի նաև այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա: Հիմնական աղմուկը Հայաստանում բարձրացրել է այն հանգամանքը, որ Կոնվենցիայի վավերացմամբ պետք է ընդունվի բացի Սահմանադրությամբ ամրագրված արական և իգական սեռի, նաև այլ երրորդ (սոցիալական) սեռի գոյությունը:

Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից 34-ը ստորագրել և վավերացրել են Կոնվենցիան, 11 պետություն ստորագրել, սակայն չի վավերացրել այն, այդ թվում՝ Հայաստանը, և 2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել Կոնվենցիան՝ Ռուսաստանը և Ադրբեջանը: Միևնույն ժամանակ Բուլղարիան պաշտոնապես որոշեց, որ կոնվենցիան չի վավերացնելու, քանի որ այն հակասում է Սահմանադրոթյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: