Հայերեն   English   Русский  

Աֆղանստանում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել. կան զոհեր


  
դիտումներ: 98

Աֆղանստանի Նանգարհար նահանգում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն հինգ հոգի է զոհվել, 40-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Tolo News հեռուստալիքը` վկայակոչելով տեղական իշխանություններին:

Նշվել է, որ արարողության ժամանակ պայթուցիկ սարքը երեխա է գործարկել:

Ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է աճել:

Հուլիսի 7-ին Աֆղանստանի արևմտյան Գազնի քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել, մոտ 200-ը` վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: