Հայերեն   English   Русский  

Մադուրոն հայտարարել է ընդդիմության հետ համաձայնության մասին


  
դիտումներ: 428

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել և հայտնել, որ Բարբադոսում երկրի ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքը մշտական երկխոսության վերաբերյալ համաձայնության ձեռքբերումն է դարձել: Գրում է Russian.rt.com-ը:

«Վենեսուելայի ընդդիմության հետ եռօրյա լարված երկխոսությունից հետո մենք պայմանավորվել ենք երկխոսության մշտական բյուրո ստեղծել», - գրել է Մադուրոն:

Մադուրոն նաև վստահություն է հայտնել, որ կողմերը շուտով կկարողանան հասնել խաղաղության և համերաշխության վերաբերյալ մեծ համաձայնության:

Ավելի վաղ Վենեսուելայի Միրանդա նահանգի նահանգապետ Հեկտոր Ռոդրիգեսը հայտնել էր, որ Բոլիվարյան Հանրապետության կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները պայմանավորվել են խաղաղ երկխոսությունը մշտական հիմքի վերածել:

Բանակցությունները հուլիսի 8-ին մեկնարկել էին Բարբադոսում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: