Հայերեն   English   Русский  

Ջրվեժ գյուղում կաթսայատան պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է


  
դիտումներ: 86

Հուլիսի 11-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ «Հին Ջրվեժ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել կաթսայատան պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող «Սյուզաննա» ՍՊԸ-ին պատկանող քարի արտադրամասի կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով կաթսայատան կաթսան (մոտ 3 տ) դուրս է շպրտվել շինությունից՝ մոտ 100 մ:

Փրկարարները կաթսայատանը հայտնաբերել են աշխատակից Վ.Շ.-ի (ծնված 1987 թ.) դին:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Վ.Շ.-ի հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: