Հայերեն   English   Русский  

Սուդանի ռազմական խորհուրդը հայտարարել է նոր հեղաշրջման փորձի կանխարգելման մասին


  
դիտումներ: 111

Սուդանի անցումային ռազմական խորհրդի անվտանգության կոմիտեն հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է երկրում հեղաշրջման նոր փորձ կանխել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով պետական հեռուստատեսության եթերում իշխանությունների հայտարարությանը:

Ավելի վաղ միջնորդ Մոհամեդ Հասան Լաբբադը հայտարարել էր, որ Սուդանի անցումային ռազմական խորհուրդը և «Ազատության և փոփոխության» ընդդիմադիր ուժերի ամենամեծ ասոցիացիան համաձայնել են իշխանության համատեղ բարձրագույն մարմին ստեղծել:

Հունիսի 3-ին Սուդանի մայրաքաղաք Խարթումում զինվորականները սկսել էին ցրել ընդդիմության վրանային ճամբարը:

Հետագայում երկրի առողջապահության նախարարությունից հայտնել էին, այդ գործողության հետևանքով յոթ մարդու մահվան և ավելի քան 180 վիրավոր ցուցարարների մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: