Հայերեն   English   Русский  

Հայդի Քլումը գաղտնի ամուսնացել է


  
դիտումներ: 444

Արևմտյան լրատվամիջոցները հայտնել են Հայդի Քլումի գաղտնի ամուսնության մասին

Ամերիկյան լրատվամիջոցները` հղում անելով TMZ պորտալին, հայտնում են, որ մոդել և հեռուստահաղորդավարուհի Հայդի Քլումը և երաժիշտ Թոմ Քաուլիցը գաղտնի ամուսնացել են: Լրագրողների տվյալներով` աստղային զույգն ամուսնացել է մոտավորապես հինգ ամիս առաջ` փետրվարի 22-ին, քանի որ այն չափազանց նշանակալից օր է իրենց համար: Զույգն այդ օրն է ծանոթացել: Գրում է Elle.ru-ն:

Մինչև հարսանիքը Հայդին և Թոմը մոտ ութ ամիս են հանդիպել: Նրանք առաջին անգամ միասին հանրությանը որպես զույգ ներկայացել են մայիսին Կաննում «amfAR» հիմնադրամի կազմակերպած հավաքույթին: Այդ ժամանակից ի վեր նրանք չեն փորձել այլևս թաքցնել իրենց զգացմունքները և բազմիցս իրենց հարաբերությունների մասին անկեղծացել են երկրպագուների և մամուլի առաջ:

Հիշեցնենք, որ Հայդիի և Թոմի համար սա առաջին ամուսնությունը չէ: Քլումը արդեն ամուսնացած եղել է դերասան Ռիկ Պեպպինոյի և երգիչ Սիլի հետ, իսկ Թոմը` մոդել Ռիե Զոմերֆելդի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: