Հայերեն   English   Русский  

Երեք դստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ հետմահու քրգործ է հարուցվել


  
դիտումներ: 375

Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնել է հետաքննությանը մոտ կանգնած՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի աղբյուրը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 2-ին Մոսկվայում Կրիստինա, Մարիա և Անգելինա Խաչատուրյանները (19, 18 և 17 տարեկան) սպանել էին իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին։ Քույրերն իրենց հորը հասցրել էին դանակի բազմաթիվ հարվածներ կրծքավանդակի և վզի շրջանում, ընդ որում, քննությունը պարզել էր, որ 17-ամյա Անգելինա Խաչատուրյանը հորը 35 դանակի հարված էր հասցրել, իսկ մյուս երկու քույրերը հարվածելուց բացի նաև պղպեղի սփրեյ էին ցանել Միխայիլ Խաչատուրյանի դեմքին։ Սպանությունից հետո քույրերից ամենամեծը՝ Կրիստինան, զանգահարել էր ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների հրապարակումների՝ աղջիկները հարցաքննությունների ժամանակ պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:

Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանի գործողությունները կարող էին նրա սպանության պատճառ դառնալ: Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 117, 132, 133 հոդվածներում (խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ, սեռական բնույթի գործողությունների դրդում):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: