Հայերեն   English   Русский  

Խուզարկել են Նորատուսցի Ալիկի և Օշականցի Գևորիկի բնակարանները


  
դիտումներ: 109

ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները օրերս խուզարկել են մի քանի «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների, այդ թվում՝ «օրենքով գող» Օշականցի Գևորիկ մականունով հայտնի Գևորգ Մելիքյանի և քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի բնակարանները:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ խուզարկությունները կատարվել են կոնկրետ քրեական գործի շրջանակներում:

Վերջին շրջանում հաճախացել են դեպքերը, երբ ոստիկանությունը բերման է ենթարկում քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: