Հայերեն   English   Русский  

Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով տուժած 14-ամյա երեխան գիտակցության է եկել


  
դիտումներ: 340

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով տուժած 14-ամյա երեխան գիտակցության է եկել:

ԲԿ-ից հայտնում են նաև, որ հանվել է արհեստական շնչառության սարքը, երեխան սկսել է շնչել ինքնուրույն: Հաջորդ շաբաթ, եթե վիճակը կայուն լինի, կվիրահատվի: Կյանքին սպառնացող վտանգը գնալով փոքրանում է:

Նշենք, որ նա Վրաստանում մնացած վերջին տուժածն էր, մինչև այժմ նույն վթարից 4 տուժած տեղափոխվել է Հայաստան։ Նրանցից երկուսը բուժում է ստանում «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոնում, երկուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում։ Վթարի հետևանքով մահացել էր երեք մարդ՝ մեկ կին և երկու երեխա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: