Հայերեն   English   Русский  

ՀԷՑ-ը փոխհատուցում կտա բոլոր այն քաղաքացիներին, որոնց կենցաղային տեխնիկան փչացել է հոսանքի տատանումներից


  
դիտումներ: 191

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այն բաժանորդները, որոնց կենցաղային տեխնիկան փչացել է հոսանքի տատանումներից, կարող են փոխհատուցում ստանալ ընկերությունից։

«Էլցանցերը» փոխհատուցում կվճարի միայն այն դեպքում, եթե տեխնիկան փչացել է ոչ թե տերերի անփութության, այլ հոսանքի տատանումների պատճառով։ Դրա համար պետք է դիմել ընկերության տեղի սպասարկման բաժին և դիմում գրել։

Հիշեցնենք, որ հուլիսի 10–ին Հայաստանում հոսանքի զանգվածային անջատումներ գրանցվեցին։ Խափանումը տեղի էր ունեցել բարձրավոլտ ցանցում, այսինքն «Էլցանցերը» դրա հետ կապ չի ունեցել (ընկերությունը սպասարկում է մինչև 110 կիլովատ ցանցերը)։ Այդուհանդերձ, «Էլցանցերը» պատրաստ է փոխհատուցում տալ բաժանորդներին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: