Հայերեն   English   Русский  

​Շուլեռների ու սառանչայի մշակույթը


Վահան Իշխանյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 1079

Բանաստեղծ, մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը «Հրապարակին» ասում է.

«Արցախյան կառավարող վերնախավը հիսուն տարի շարունակ ինքնապահպանության նպատակներով

ստիպված էր եղել վարժվել թուրքական-ադրբեջանական սուլթանատի և սովետական կգբի-ի ներկայությամբ ապրելուն, կառավարման ու պետականության ուրիշ տրադիցիայի և հոգեբանության, ինչը բնական է․ դժբախտությունն սկսում է այն ժամանակ, երբ նա դա քարշ է տալիս մի ուրիշ միջավայր, որը նա դեռ պետք է յուրացնի։ Եվ ահա արցախցի երկու իշխանավորները եկան և մեր ողջ մտածողությունը լցրին հին՝ կոմունիզմի հայտնի մի ուրվականի և թուրանական պետության կառավարման ձևերի մեջ»։

Հարց, այն իշխանությունները որտեղ Հակոբ Մովսեսը 1991-1996 թվերին մշակույթի նախարար էր, մորեխների միջավայրո՞ւմ էին հասակ առել, որ սառանչայի պես մաքրեցին Խորհրդային Հայաստանի հարստությունը՝ գործարան ու գրադարան, կինոթատրոն ու ֆաբրիկա, թե՞ շուլեռների մոտ աշկերտություն էին արել, որ կեղծեցին 1995, 1996 թվերի ընտրությունները ու թաղեցին երկրի ժողովրդավարական հեռանկարը, թե՞ ստիպված են եղել կոլումբական մաֆիայի ներկայությամբ ապրելուն, որ ոստիկանությունում հատուկ քիլլերների բրիգադ էին պահում, որ սպանություններ պատվիրեին։ Համաժողովրդական ունեցվածքը կողոպտելու ու ընտրություններ կեղծելու միջավայրը յուացնելու անհրաժեշտության մասի՞ն է խոսում Մովսեսը։

Մինչև էս հարցերի պարզաբանումը, մի ավելի կարևոր հարց՝ լրագրողները էթիկական հայտարարի կգա՞ն մի օր, որ չտարածեն լոկալ ֆաշիստական հակաղարաբաղցիական խոսքը։
Ցանցային խուժան չի, որ իրար թուրք են ասում կամ փողոցի քաղքենի, որ համաքաղաքացու ծագմանն է կպնում, մամուլ է որ պիտի առքելություն ունենա նաև հասարակական համերաշխությանը նպաստել ու ռեգիոնալ պառակտումնրի կրակին յուղ չլցնել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: