Հայերեն   English   Русский  

Հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունների օրերը


  
դիտումներ: 798

ՀՀկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը:

Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը:

Համաձայն նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցի` քննության համար սահմանվել են հետևյալ օրերը` հուլիսի 23, 26, 27, 31, օգոստոսի 2, 3, 6, 8, 9, 13, 15, 17, 20, 22: Քննությունը կմեկնարկի ժամը 09։00-ին:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 356 հավակնորդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: