Հայերեն   English   Русский  

Իրանի հետ միջուկային գործարքի դրույթների խախտումն անթույլատրելի է. Գերմանիայի ԱԳՆ


  
դիտումներ: 118

Իրանի միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի դրույթների խախտումն անթույլատրելի է: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով պետական նախարար Մայքլ Ռոթը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մեզ համար միջուկային համաձայնագրի խախտումն անընդունելի է», - TASS լրատվական գործակալությունը մեջբերում է Ռոթի խոսքերը:

Ընդ որում՝ Ռոթն ընդգծել է, որ Գերմանիան մտադիր է պահպանել համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունները:

«Անհրաժեշտ է, որպեսզի Իրանը ևս կատարի իր խոստումները», - հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Թեհրանին չեղարկել 3.67%-ից բարձր ուրանի հարստացման մակարդակի գերազանցման վերաբերյալ վերջերս ընդունված որոշումը, որը խախտվում են համատեղ համապարփակ գործողությունների պլանի պայմանները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: