Հայերեն   English   Русский  

Երեւանում 50-ամյա կինը իրեն նետել է շենքի պատուհանից. նա հիվանդանոցում է


  
դիտումներ: 113

Երեւանի Սեբաստիա փողոցում 50-մյա կինը իրեն ցած է նետել շենքի երկրորդ հարկի պատոււհանից: Անկախին հայտնում են ոստիկանությունից:

«Հուլիսի 14-ին ժամը 13:27 հաղորդում է ստացվել, որ Սեբաստիա փողոցի շենքերից մեկի բակում կին կա ընկած, ում գլխի շրջանում վնասվածքներ կան, արյունահոսում է: Պարզվել է, որ ժամը 13:00-ի սահմաններում նշված շենքի բնակիչ 1969 թվականին ծնված մի կին ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել շենքի 2-րդ հարկի պատուհանից: Նա վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ»,- հայտնեցին ոստիկանությունից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: