Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում Զելենսկու ավտոշարասյունը բախվել է երեխաներին տեղափոխող ավտոբուսներին


  
դիտումներ: 140

Զապարոժեի մարզում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոմեքենան երեխաներին տեղափոխող ավտոբուսների է բախվել: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ մասին հայտնում է «STRANA.ua» կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Թերթի տվյալներով՝ երեխաներին տեղափոխող ավտոբուսը արձակուրդից է վերադարձել:

Ավտովթարի մասին տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի պետական անվտանգության վարչության մամուլի ծառայությունը:

«Հուլիսի 14-ին Volkswagen Transporter միկրոավտոբուսը, որով Ուկրաինայի քաղաքացիական պաշտպանության ուժերի անձնակազմը գործուղումից էր վերադառնում Կիև, վթարի է ենթարկվել: Զոհեր չկան», - նշվել է հայտարարության մեջ:

Նշվում է, որ միջադեպի պահին Զելենսկու ավտոմեքենան ավտոշարասյան կազմում չի եղել:

Մայիսին ԱՄՆ Լուիզիանա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան

մասնակցությմաբ ևս ՃՏՊ էր գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: