Հայերեն   English   Русский  

Էրդողանն ամերիկացի սենատորին անվանել է Թուրքիայի թշնամի


  
դիտումներ: 106

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ կոնգրես է ներկայացրել մի օրինագիծ, որով նախատեսվում է դադարեցնել Կիպրոսի Հանրապետության նկատմամբ զենքի էմբարգոն (արգելանքը)։

Օրինագիծը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից։


Թուրքիան խիստ է արձագանքել կոնգրեսի այդ քայլին։ Մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջարկի հեղինակ սենատոր Մենենդեսը Թուրքիայի թշնամին է։

«Էդ մի հոգավորը Թուրքիայի թշնամին է։ Նման անձի կողմից Սենատին ներկայացված այս սպառնալիքը ուղղված է Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների խաթարմանը։ Ես համոզված եմ, որ պարոն Թրամփն այս խաղին չի մասնակցի», - հայտարարել է Էրդողանը։

Նրա համոզմամբ՝ Թրամփը չպետք է հաստատի նշված օրինագիծը, իսկ առանձին վերցրած մեկ սենատորի տեսակետները չպետք է որևէ ազդեցություն ունենան թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։

Նշենք, որ թուրքական կողմի պնդմամբ՝ այս օրինագիծը կապված է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման շուրջ ծագած լարվածության հետ։ Մենենդեսի՝ որպես Թուրքիայի թշնամի ընկալումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ավելի վաղ նա հանդես էր եկել Թուրքիային F-35 մարտական օդանավերի մատակարարումը դադարեցնելու առաջարկով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: