Հայերեն   English   Русский  

«Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը իջեցրել է Թուրքիայի վարկանիշը


  
դիտումներ: 146

Ամերիկյան «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Թուրքիայի վարկանիշը։

Նախկին «BB» մակարդակի փոխարեն այժմ Թուրքիայի վարկունակությունը գնահատվել է «BB-» կատեգորիայում։ Վարկանիշի բացասական լինելը գնահատվել է որպես ազդանշան, որ այն առաջիկայում դարձյալ կարող է իջեցվել։ Թուրքիայում մտահոգություն կա, որ այս հանգամանքը կարող է բացասական անդրադառնալ արտասահմանյան ներդրումների վրա և հետզհետե ավելի վատթարացող տնտեսական հետևանքներ ունենալ։


Որպես հիմնավորում «Fitch»-ը նշել է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահի՝ աշխատանքից հեռացվելու հանգամանքը։ Նշենք, որ Թուրքիայի ԿԲ նախագահ Մուրաթ Չեթինքայան օրեր առաջ պաշտոնից հեռացվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ տոկոսադրույքների վերաբերյալ կառավարության հրահանգները չկատարելու պատճառաբանությամբ։

Մինչդեռ թուրքական մամուլը համոզված է, որ իրականում Թուրքիայի վարկանիշի իջեցումը կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիան չենթարկվեց ԱՄՆ-ի պահանջներին և չչեղարկեց S-400-ների գործարքը: Ավելին, Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարարումը գործնականում արդեն սկսվել է։ Թուրքական մամուլը նման քայլի համար «Fitch»-ին որակել է ոչ թե որպես վարկանիշային, այլ «շանտաժային» գործակալություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: