Հայերեն   English   Русский  

Փայլան. «Այն մարդիկ ովքեր ոգևորված են S-400-ների առքով, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը»


  
դիտումներ: 303

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter միկրոբլոգում մի քանի գրառում է արել

Թուրքիաի կողմից Ռուսաստանից գնված «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին։


Փայլանը հանրության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան Ռուսաստանից գնում է 25մլրդ դոլար արժողությամբ զենք, այն դեպքում, երբ երկրում առկա են բազմաիթվ տնտեսական խնդիրներ։

Փայլանը նաև նկատել է տվել, որ վերջերս ռուս-թուրքական գործարքների պատճառով Թուրքիան կախվածության մեջ է ընկել Ռուսաստանից.

«Այն մարդիկ ովքեր ոգևորված են S-400-ների առքով, ինչպես նաև Ռուսաստանից Թուրքիայի կախվածությամբ, խորհուրդ եմ տալիս կարդալ Օսմանյան կայսրության պատմությունը։ Կամ էլ թող նրանք ուշադրություն դարձնեն Ուկրաինային և Վրաստանին, որոնք փորձում են ազատվել ռուսական կախվածությունից։ Մենք, անշուշտ, պետք է ազատվենք ամերիկյան կախվածությունից, սակայն չպետք է նաև կարկուտի տակ ընկնենք»,-գրել է Փայլանը։

Հաջորդ գրառման մեջ, խոսելով S-400-ների բարձր գնի մասին, Փայլանը նշում է, որ բնական գազի հարցով Թուրքիան կախում ունի Ռուսաստանից: Աքքույու ատոմակայանի վերաբերյալ Ռուսաստանի հետ ստորագրած պայմանագիրը երկու անգամ թանկ է S-400-ներից և այն հասնում է 40մլրդ դոլարի։

«Այսուհետ Էրդողանը բանվորների, ծառայողների՝ թոշակ ստանալու պահանջներին ի պատասխան կասի. «Դուք գիտե՞ք, թե S-400-ների համար որքան ենք վճարել»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը արդեն 9-րդ ինքնաթիռն է ուղարկել Թուրքիա, որոնցով մատակարարվել են S-400-ների մասերը։ Գործարքի դեմ հանդես է գալիս ԱՄՆ-ն՝ սպառնալով մի շարք պատժամիջոցներով։

Garo Paylan - Կարօ Փայլան✔@GaroPaylan

S 400 almamızla, Rusya’ya bağımlı olmamıza sevinenlere, biraz Osmanlı tarihi okumalarını tavsiye ederim.
Ya da Rus bağımlılığından kurtulmaya çalışan Ukrayna ve Gürcistan’ın yaşadıklarına baksınlar.
ABD’ye bağımlılıktan mutlaka kurtulmalıyız.
Ama doluya tutulmayalım.

334 человек(а) говорят об этом





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: