Հայերեն   English   Русский  

Աֆղանստանում հարսանիքի ժամանակ պայթյունի հետևանքով 11 մարդ է զոհվել


  
դիտումներ: 258

Աֆղանստանի Կանդահար նահանգում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, ևս 35-ը՝ վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է «1TV» հեռուստաալիքը՝ հղում անելով բանակի պաշտոնական ներկայացուցիչին:

Պայթյունի հետևանքով զոհվել ել են հարսանիքի հյուրերը, որոնք ավտոմեքենայում են գտնվել, որը պայթել է ճանապարհի մոտ տեղադրված ռումբի վրա: Տուժածների թվում կանայք և երեխաներ կան:

Ներկայումս որևէ ահաբեկչական կազմակերպություն դեռևս չի ստանձնել իրականացված պայթյունի պատասխանատվությունը:

Ավելի վաղ Աֆղանստանի Նանգարհար նահանգում հարսանիքի ժամանակ պայթյուն էր որոտացել, որի հետևանքով հինգ մարդ էր զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: