Հայերեն   English   Русский  

Մերկելը շնչառական խնդիրներ ունի


  
դիտումներ: 233

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծանր է շնչել, քանի որ մինչև այդ նա արագ էր աստիճանները բարձրացել, հայտարարել է գերմանական կառավարության մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտը: Գրում է Gazeta.ru-ն:

«Դաշնային կանցլերը շատ արագ է բարձրացել աստիճաններով, որպեսզի ժամանակին հասնի այն լրագրողներին, որոնք սպասում էին նրան վերևում, իսկ այնուհետև անմիջապես հայտարարությամբ հանդես եկել», - РИА «Новости» լրատվական գործակալությունը մեջբերում է Զեյբերտի խոսքերը:

Նա ընդգծել է, որ Մերկելի շնչառությունը չպետք է շահարկումների պատճառ դառնա:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Անգելա Մերկելը ծանր է շնչել լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Լրագրողները ենթադրել են, որ դա կարող է պայմանավորված լինել ցնցումներով, որոնք երեք անգամ գրանցվել են պաշտոնական իրադարձությունների ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: